Home    Mail Us    English Version    Russian Version  
: Գլխավոր էջ       : Պատմություն       : Ղեկավարում       : Զարգացում       : Ուսանողական կյանք       : Հետադարձ կապ
 
 
«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

     1-ը ՀՈՒԼԻՍԻ, 1995 թ.
Click to enlarge      Մի խումբ հայրենասեր մանկավարժներ, իրավաբաններ, գիտնականներ հիմնադրում են հայ միջնադարի խոշորագույն իրավաբան, հայոց դատաստանագրքի հեղինակ Մխիթար Գոշի անունը կրող համալսարան: Համալսարանը ՀՀ պետական ռեգիստրում գրանցվում է 1996թ. դեկտեմբերի 13-ին.
     Վկայական N0 030557, գրանցման համարը` 264.110.03182:

     13-ը ՆՈՅԵՄԲԵՐԻ, 1996 թ.
      ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման խորհրդի 1996 թ. նոյեմբերի 13-ի թիվ 72 որոշմամբ համալսարանին տրվում է բուհի և քոլեջի աստի-ճանով կրթական գործունեության թիվ 107 լիցենզիան: 1996 թ. այլ բուհերից համալսարանի իրավաբանական, տնտեսագիտական և օտար լեզուների Ֆակուլտետներ են տեղափոխում շուրջ 70 ուսանողներ:

     2-ը ՄԱՅԻՍԻ, 1997 թ.
      1997թ. Համալսարանի հիմնադիրների կազմում ընդգրկում են Ռուսաստանի քաղաքացի Ռամազյանը, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը և սոցիալական գիտությունների ինստիտուտը, որի հիման վրա համալսարանը ձեռք է բերում համատեղ ձեռնարկության կարգավիճակ և 1997թ. մայիսի 2-ին գրանցվում ՀՀ պետական ռեգիստրում (վկայական 01 Ա 030557):

     1-ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1997 թ.
Click to enlarge      Համալսարանի ռեկտոր է նշանակվում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շրջանավարտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ջուլիետա Կուզինան:

     15-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1997 թ.
     Հանդիսավորությամբ բացվում են համալսարանի գրադարանը, ընթերցասրահը, սպորտ դահլիճը, քրեագիտության (կրիմինալիստիկայի), համակարգչային և լինգվաՖոնային կաբինետները:

     20-23-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1997 թ.
     Համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպում է ուսանողական գիտական առաջին կոնՖերանսը, որտեղ զեկուցումով հանդես են գալիս 8 ուսանողներ և 5 դասախոսներ:

     ՀՈԿՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ, 1997 թ.
     Համալսարանի դասախոսներ Հ. Դերձյանը, Շահվերդյանը և ուրիշներ շահած դրամաշնորհով վերապատրաստվում են ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Միդլեսեքս քոլեջում:

     7-ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1998 թ.
     Համալսարանի կառույցում բացվում է «Մխիթար Գոշ» էլիտար դպրոց-հենակետային վարժարանը:


Click to enlargeClick to enlargeClick to enlarge


     20-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1998 թ.
     Հանդիսավորությամբ բացվում է համալսարանի ոստիկանական (իրավաբանական) քոլեջը:


     1-ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1999 թ.
     Լույս է տեսնում «Մխիթար Գոշ» կրթահամալիրի օրգան-պաշտոնաթերթը:


     22-23-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1999 թ.
     Համալսարանում կազմակերպվում է ոչ պետական բուհերի ղեկավարների արտագնա խորհրդակցություն և գիտական սեմինար` նվիրված ոչ պետական բուհերի զարգացման հեռանկարներին:

     30-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1999 թ.
     Հանդիսավորությամբ շահագործման է հանձնվում համալսարանի ուսումնական 2-րդ մասնաշենքը:

     30-ը ԱՊՐԻԼԻ, 2000 թ.
     ՌԴ կրթության նախարար` Ֆիլիպովի թիվ 960 հրամանով «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսա-րանի բազայի վրա Հայաստանում բացվում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մասնաճյուղը:

Click to enlarge      ՀՈՒՆԻՍ, 2000 թ.
     Քաղաքապետարանը համալսարանին թույլատրում է կառուցել ուսումնական և մարզական համալիրի 3-րդ մասնաշենքը (ք.Վանաձոր):


     10-30-ը ՄԱՅԻՍԻ, 2000 թ.
     Համալսարանը ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ «Դարի գիտելիք» ՍՊԸ-ի միջոցով իրականացնում է ուսումնական գործընթացի անկախ փորձաքննություն:


     17-ը ՀՈՒԼԻՍԻ, 2000 թ.
     Համալսարանը տալիս է իր առաջին շրջանավարտները:

     20-ը ՀՈՒԼԻՍԻ, 2000 թ.
     Համալսարանը դիմում է ընդգրկվելու հավատարմագըրման գործընթացում:

Click to enlarge      25-ը ՕՈՍՏՈՍԻ, 2000 թ.
     Համալսարանն ընդգրկվում է ՀՀ ոչ պետական բուհերի ասոցիացիայի մեջ:

     24-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2000 թ.
     ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման պետական ծառայությունը ներկայացնում է 13/35 դրական եզրակացություն` առաջարկելով ՀՀ կրթության և գիտության նախարարին համալսարանին տալ պետական հավատարմագիր:

     25-ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2000 թ.
     Բուհն ընդգրկվում է ՀՀ «Ինտելեկտ» գիտական-ուսումնական ընկերության կազմում:

     13-ը ՄԱՐՏԻ, 2002 թ.
     ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 54-Մ հրամանով համալսարանը ստանում է ՀՀ պետական հավատարմագիր:

Click to enlarge      26-ը ՀՈՒԼԻՍԻ, 2002 թ.
     ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 280-Մ հրամանով համալսարանին տրվում է թիվ 137 անժամկետ լեցենզիան` բարձրագույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

     15-ը ԱՊՐԻԼԻ, 2003 թ.
     Համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացնում համալ-սարանի բժշկական մասնագիտությունների բազայի վրա հիմնադրել «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտը:


Click to enlarge      4-6-ը ՀՈՒՆԻՍԻ, 2003 թ.
     Հաստատվում է «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտի կանոնադրու-թյունը: «Ամիդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտը գրանցվում է ՀՀ պետական ռեգիստրում, վկայական` 03Ա-059783:

     18-ը ՕՈՍՏՈՍԻ, 2003 թ.
     ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 603-Ա/Ք հրամանով համալսարանին տրվում է մագիստրատուրայի գործունեության իրավունք:

     21-ը ՕՈՍՏՈՍԻ, 2003 թ.
     Բժշկական ինստիտուտը ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ստանում է բարձրագույն` (0404) ստոմատոլոգիա, (0401) բուժական գործ, (0405) դեղագործություն, միջին մասնագիտական (0406) քույրական գործ, (0416) ատամնատեխնիկական գործ, (0405) դեղագործության մասնագիտություններով կրթական ծրագրերի իրականացման թիվ 4-xx-00 0003 և 000024 լիցենզիաները:

Click to enlargeClick to enlarge

     14-ը ՄԱՅԻՍԻ, 2004 թ.
     ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համալսարանի (0312) «Տարրական կրթության մանկավար-ժություն և մեթոդիկա» մասնագիտությանը տրվում է ՀՀ պետական հավատարմագիր:

     15-ը ՄԱՅԻՍԻ, 2004 թ.
     ՀՀ կրթության և գիտության նախարարի 2004թ. մայիսի 26-ի թիվ 363-Ա/Ք հրամանով համալսարանին տրվում է (0619) «Մաքսային գործ» մասնագիտության գծով կրթական գործունեության լիցենզիա:

     19-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2004 թ.
     Համալսարանն ընդգրկվում է ՄԱԿ-ի Յունեսկոյի միջազգային կազմակերպությունում` որպես պետական դիպլոմների և գիտական կոչումների համարժեքության միջազգային ճանաչման Հայաստանյան անդամ:

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ
 
ԼԻՑԵՆԶԻԱ
     
 
     
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ` բեռնել փաստաթուղթը *.pdf ֆորմատով
     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
 
թիվ 517-Մ
17.10.2002թ

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
0233-«Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)
0211-«Իրավագիտություն»
0312-«Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա»
0611-«Կառավարում« մասնագիտությունների գծով տալ պետական հավատարմագիր:
  Նախարար` ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
 
     
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԱՌԹԻՎ
 
     Վանաձորը միշտ հարուստ է եղել բարձր որակավորում ունեցող գիտական կադրերով: Կցանկա-նայի, որ «Մխիթար Գոշ» կրթահամալիրը դառնար այդ գիտական կադրերի աճեցման հիմնական դարբնոցներից մեկը:

ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

     «Մխիթար Գոշ» համալսարանին պետական հավատարմագիրը տրվել է միանգամայն իրավա-ցիորեն: Շնորհավորում եմ, պետք է մտածել նոր մասնագիտությունների բացման ուղղությամբ և սեփական դասախոսական կազմի ապահովվածության մասին:

ԷԴՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


     Ծանոթ լինելով «Մխիթար Գոշ» համալսարանի հիմնադիրներին` համոզված եմ, որ պետական հա-վատարմագիրը նվաճվել է նրանց բարձր աշխատասիրության, հետևողականության, հայրենիքին և կրթության գործին անսահման նվիրվածության շնորհիվ:

ՀՐԱՆՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս


     Այսօր մեր մարզի բնակչության համար նշանակալից իրադարձություն է: Մարզի տարածքում գոր-ծող պետական և ոչ պետական բուհերից «Մխիթար Գոշ» առաջինը ստացավ պետական հավատար-մագիր, որը ձեռք է բերվել հետևողական և համակարգված աշխատանքի շնորհիվ: Այսուհետև կոլեկտիվը պետք է ձգտի լավ աշխատել` ապացուցելու, որ իրավամբ արժանի էր հավատարմագրի: Շնորհավորում եմ:

ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆ
Լոռու մարզպետ, տեխնիկական գիտությունների թեկնածու


     Այս գեղեցիկ շինության և տեխնիկական հագեցվածության առկայության պայմաններում անհրա-ժեշտ է նաև էլ ավելի բարձրացնել ԲՈՒՀ-ի ոգին, կրթական մակարդակը և հանրապետությունը հա-մալրել որակյալ մասնագետներով:

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ, մանկ. գիտ. թեկնածու


     Պետական հավատարմագիրն ավելի քան պատասխանատվություն է, այն յուրատեսակ «վարկ» է և պետք է ժամանակին մարել:

ՌՈԲԵՐՏ ՓՈԼԱԴՅԱՆ
ՀՀ կրթության ու գիտության նախարարության «Լիցենզավորման
և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ


     «Մխիթար Գոշ» համալսարանը հայ մնալու, հայեցի դաստիարակության, մեր նախնիների ավան-դույթներն ու սովորույթները պահպանելու և սերունդներին փոխանցելու հիմնական դարբնոցներից մեկն է:

ՍԵՊՈՒՀ եպիսկոպոս ՉՈՒԼՋՅԱՆ
Գուգարաց թեմի առաջնորդ


     Համալսարանի հիմնադիրներն աշխատող, արարող, ստեղծող, Հայաստանից հեռանալու հիմք չունեցող հայրենասեր մարդիկ են: Միանգամայն բնական էր «Մխիթար Գոշ»-ին պետական հավա-տարմագիր շնորհելը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Վանաձորի քաղաքապետ


     Գեղեցիկ Վանաձորն արժանի է գեղեցիկ համալսարանի: Այդ համալսարանի հիմնադիրներից են իմ բարեկամները, որոնք կրթության բնագավառի մարդիկ են և հավատացած եմ, որ նրանց ապագան լուսավոր է:

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Երևանի թատերական և կինոարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր
ՀՀ ժողովրդական արտիստ


     Ուրախ եմ «Մխիթար Գոշ» համալսարանին պետական հավատարմագիր տրվելոււ առթիվ, ցան-կանում եմ, որ այս համալսարանը դառնա պրոՖեսիոնալ կադրերի պատրաստման դարբնոց:

ՄԻՇԱ ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի
Վանաձորի կրթահամալիրի տնօրեն, տնտ. գիտությունների թեկնածու


     Չնայած հավատարմագրումն ուշացավ, բայց «Մխիթար Գոշ»-ը միանգամայն արժանի է: Համոզված եմ, որ համալսարանի ղեկավարների նպատակը միմիայն բարձրորակ մասնագետներ պատրաստելն է, որի համար առկա են բոլոր հիմքերը:


ԺՈՐԱ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
ՀՀ ԿԳՆ կոլեգիայի անդամ
ՀՀ պետության կողմից հավատարմագրված ԲՈՒՀ-երի ասոցիացիայի նախագահ
«Գլաձոր» համալսարանի ռեկտոր

     Սրտանց շնորհավորում եմ «Մխիթար Գոշ» համալսարանին` պետական հավատարմագիր ստանա-լու կապակցությամբ, ցանկանում եմ կրթական ու գիտական մեծ հաջողություններ` ի փառս մեր հայ-րենիքի զարգացման: Միանգամայն արժանի եք պետական հավատարմագրին:


ԱՎԱԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր


     Ծանոթ եմ համալսարանի հավատարմագրման իրավական բոլոր հիմքերին և գործընթացներին: Ակնկալում եմ այս համալսարանի միջոցով Լոռու մարզը որակյալ կադրերով համալրված տեսնել:

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ


     Մեր աչքի առաջ է ծնվել այդ ԲՈՒՀ-ը և միանգամայն արժանի է պետական հավատարմագրման: Շնորհավորում եմ:

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր


     Բնական է, որ մեր մարզում ԲՈՒՀ-երից առաջինը պետք է «Մխիթար Գոշ»-ը ստանար պետական կարգավիճակ: Ողջունում եմ համալսարանի ղեկավարությանը:

ԱՐՍԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր


     Ես համոզված էի, որ «Մխիթար Գոշ» համալսարանը կստանա պետական հավատարմագիր: Համալսարանի ուսանողները պրակտիկան անց են կացնում Լոռու մարզի առաջին ատյանի դատա-րանում, և մեր դատավորները գոհ են նրանց ստացած գիտելիքներից: Թող միշտ կանաչ ճանապարհ լինի համալսարանին:

ՎՈԼՈԴՅԱ ԱՍԼԱՆՅԱՆ
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ


     Պետական հավատարմագիր ստանալու կապակցությամբ շնորհավորում եմ բարձր կոչմանն արժանացած «Մխիթար Գոշ» համալսարանին, նրա աշխատանքային կոլեկտիվին և ուսանողությանը: Բարի երթ` դեպի նոր բարձունքներ:

ՀՐԱՆՏ ԲԱԲԱՅԱՆ
Լոռու մարզի քննչական բաժնի պետի տեղակալ


     Հայրենասիրությունը դրսևորվում է ոչ միայն մարտի դաշտում: Ազգի նվիրյալներ եմ համարում այն մարդկանց, ովքեր իրենց տքնաջան, հետևողական աշխատանքի շնորհիվ հիմնադրեցին «Մխիթար Գոշ» համալսարանը, որը հետո արժանացավ պետական հավատարմագրի: Ջերմորեն շնորհավորում եմ կրթահամալիրի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը, նրանց ծնողներին:

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ,
«Մխիթար Գոշ» կրթահամալիրի «Քրեական դատավարություն» առարկայի դասախոս


     Շուրջ երկու տարի է` «Մխիթար Գոշ» համալսարանում դասախոսում եմ «Քաղաքական պատ-մություն», «Քաղաքագիտություն», «Միջազգային իրավունք» ու «Պետության և իրավունքի տեսու-թյուն» առարկաները: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` որակյալ կրթություն տալու համար: Այդ տեսակետից այն «արելի է համեմատել միայն Երևանի «Հրաչյա Աճառյան» և «Գլաձոր» համալսարանների հետ: Պետական հավատարմագրին միանգամայն արժանի է կրթահամալիրը և համոզված եմ, որ այս ԲՈՒՀ-ի ապագան խոստումնալից է:

ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր


     Երբ հինադրվեց այս համալսարանը, մտածեցինք, որ հիմնադիրները շատ ծանր բեռի տակ են մտել և դժվար թե կարողանան գործը տեղից շարժել: Սակայն կարճ ժամանակում մեր աչքի առաջ այն արագ աճեց, շարժվեց առաջ և այլևս կանգեցնելն անհնարին է: Հավատում եմ համալսարանի ապագային:

ՍԱՄՎԵԼ ԺԱՄՀԱՐՅԱՆ
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության
ֆակուլտետի դեկան,տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ
© 2007